Մհեր Սեդրակյանը՝ Գորիսի միջադեպի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր), www.lragir .am-ի հարցին, թե նորմա՞լ է, երբ Սյունիքի մարզպետի ու նրա մերձավորների անվան հետ տարբեր հանցագործություններ են կապվում, իսկ մարզպետի տան մոտ մարդ է սպանվում, հարցով պատասխանեց. “Իսկ նորմա՞լ ա, որ գնացել են, տան վրա հարձակվել են, կին երեխաների վրա զենք են քաշել, դա նորմա՞լ եք համարում”: ,”Ես չեմ լսել, չգիտեմ, որ նախկիում եղել է նման բան, Սուրեն Խաչատրյանը մեր ընկերն ա, նորմալ մարդ ա, ես չեմ իմանում, թե ինչ ա կատարվել, ոնց ա եղել, որ ինքը…”,- ասաց նա: Մհեր Սեդրակյանը նաև նշեց, որ չգիտի, թե ինչ է եղել, որ մարզպետը հրաժարական է տվել. “Որ իմանամ ինչի՞ համար ա հրաժարական տվել, կասեմ”: 




Լրահոս