«Մոնակո»-ի պաշտպան Ֆաբիու Կոենտրաուն Ֆրանսիայի առաջնության «Նիցցա»-ի դեմ խաղում ոտքի կոտրվածք է ստացել. հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Սակայն մանրամասները և վնասվածքի խորության աստիճանի մասին տեղեկություններ հայտնի չեն, ինչպես նաև` պորտուգալացի ֆուտբոլիստի շարք վերադարձի ժամկետները:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստն ակումբում հանդես է գալիս վարձակալությամբ: