
Կատալոնական «Բարսելոնա»-ի սպորտային տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը հանգիստ է վերաբերվում Նեյմարի` թիմից հեռանալու մասին լուրերին, ինչպես նաև` ֆուտբոլիստի հոր վեճին լրագրողների հետ:
Նրա խոսքով` կարևորն այն է, թե ինչ է խաղադաշտում ցուցադրում բրազիլացի ֆուտբոլիստը:
«Նեյմարն ու նրա ներկայացուցիչներն ամեն ինչից գոհ են, այդ պատճառով մենք չենք անհանգստանում: Ակումբի համար թանկ է ֆուտբոլիստը: Նման դեպքեր տեղի են ունենում, սակայն պետք չէ կենտրոնանալ դրա վրա: Կարևորը միայն այն է, որ նա երջանիկ է, և երկրպագուները դա տեսնում են նրա խաղում», – ասել է Ֆերնանդեսը: