Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել դոկտոր Կարեն Մաթեւոսյանի “Աղթամարի պատմամշակութային ժառանգությունը” աշխատությունը:
Գրքում ներկայացվում է Վանա լճի Աղթամար կղզին` իր պատմության կարեւոր դրվագներով եւ մշակութային հարուստ ժառանգությամբ, որի բաղկացուցիչներն են Գագիկ Արծրունի թագավորի կառուցած, մեծարվեստ պատկերաքանդակներով զարդարված Սուրբ Խաչ եկեղեցին, կղզու մյուս եկեղեցիներն ու կառույցները, աղթամարյան հարյուրից ավելի ձեռագրերը եւ մշակութային այլ արժեքներ: Կարեն Մաթեւոսյանի “Աղթամարի պատմամշակութային ժառանգությունը” գիրքը նախատեսված է Հայոց պատմությամբ ու մշակույթով զբաղվող մասնագետների եւ ընթերցող լայն հասարակայնության համար: Պատկերազարդ գրքում օգտագործվել են Հրայր Բազեի, Տաթեւիկ Մելքոնյանի լուսանկարները, Մ. Մաշտոցի Մատենադարանի տրամադրած մանրանկարների լուսապատճենները: Աշխատությունը տպագրվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերար Գաբրիել Չեմպերճյանի մեկենասությամբ: