«Մանչեսթեր Յունայթեդի»-ի դեմ խաղում (1:1) վնասվածք էր ստացել «Չելսի»-ի պաշտպան Կուրտ Զուման: Լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը հաղորդում է, որ 21-ամյա ֆրանսիացին երեկ բուժզննում է անցել:
Զումայի մոտ խաչաձև կապանների կտրվածք է առաջացել. ֆուտբոլիստի ապաքինման գործընթացը կտևի 6 ամիս:
Հավելենք, որ ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունում Զուման մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ: