
Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին այսօր վիրահատության կենթարկվի: «Sport.es»-ը հայտնում է, որ վիրահատության միջոցով կհեռացվեն ֆուտբոլիստի երիկամների քարերը:
Նշվում է, որ արգենտինացին բաց կթողնի Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչի «Վալենսիա»-ի դեմ պատասխան հանդիպումը, բայց պատրաստ կլինի Լա լիգայի առաջիկա տուրի «Սելտա»-ի դեմ հանդիպմանը: