Խավյեր Մասկերանոն չի բացառել «Բարսելոնա»-ից հեռանալու տարբերակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն հայտնել է, որ մոտ ապագայում կարող է լքել կատալոնական ակումբը:

«Գուցե հեռու չէ այն օրը, երբ ես այլևս չեմ համապատասխանի «Բարսելոնա»-ի պահանջներին: Խոսքը հատկապես ֆիզիկական պատրաստվածության մասին է, քանի որ տարվա ընթացքում 60-70 հանդիպում անցկացնելը շատ բարդ է:

Ամեն դեպքում, ես որքան կարող եմ առավելագույնս նվիրվելու եմ «Բարսելոնա»-ին: Միշտ մտքումս է Արգենտինա վերադառնալու տարբերակը», – ասել է արգենտինացի ֆուտբոլիստը:




Լրահոս