ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արագած Ախոյանին պատկանող շինարարական ընկերությունը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, լուրջ պարտքեր է կուտակել: Պատգամավորն արդեն պարտք է բազմաթիվ խանութների ու կազմակերպությունների: Բայց ուշագրավն այն է, որ Ախոյանը մի կողմից նման խոշոր չափերի հասնող պարտքեր է կուտակում, մյուս կողմից էլ բարեգործություններ անում: Ու սա նրա պարտատերերին շատ է նյարդայնացնում: Երեկ Արագած Ախոյանը, պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինքն այս ընթացքում լուրջ պարտքեր է կուտակել, ինչու չի կարողանում մարել, ասաց. «Ես չեմ իմանում՝ Ձեզ որտեղից նման տեղեկություններ, բայց ես նման անհեթեթ տեղեկությունները չեմ ցանկանում մեկնաբանել»:




Լրահոս