Վերին Լարսը մոտ երկու շաբաթ փակ է. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանը իր տնտեսական հիմնական գործընկերոջ՝ ՌԴ-ի հետ կապող միակ ցամաքային ճանապարհը բեռնափոխադրումների համար փակ է արդեն առնվազն երկու շաբաթ։ Խոսքը Վրաստանի և Ռուսաստանի սահմանին գտնվող Վերին Լարս անցակետի մասին է:

Ճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար։ Մինչև երեկ նույնիսկ այդ մեքենաներին թույլատրվում էր անցնել Վերին Լարսի հատվածը միայն շղթայակապ անիվներով, և այդ սահմանափակումը հանվել է միայն երեկ։ Այդ մասին մեզ հայտնեց ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը։ Բեռնատարների անցուդարձը արգելված է։

Մեր տեղեկություններով, հարյուրավոր բեռնատարներ կուտակված են սահմանային անցակետի երկու կողմերում։ Ձմռանը Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող ավտոճանապարհի այդ հատվածի անցանելիության խնդիրը եղել և մնում է չլուծված։ Անցած տարվա նոյեմբերի սկզբից Վերին Լարսը պարբերաբար փակվել է ձյան պատճառով և խաթարել արտաքին աշխարհի հետ մեր բեռնափոխադրումների հոսքերը։ Թե անցած տարվա նոյեմբերից 1-ից մինչ այսօր որքան ժամանակ է բաց եղել ճանապարհը, նախարարությունում ամփոփված վիճակագրություն դեռ չկա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս