ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան համայնքի Մայիս Ղարաքեշիշյանի անվան միջնակարգ դպրոցը, հնարավոր է, շուտով փակվի: Պատճառն աշակերտների թվի նվազումն է: «Մենք այս տարի երեք շրջանավարտ տվեցինք, բայց առաջին դասարանի համար ունենալու ենք մեկ աշակերտ: Հնարավոր է, որ մի քանի դասարան էլ կրճատվի: Սրանից տարիներ առաջ ութամյա դպրոց էր եւ ուներ 300-ից ավելի աշակերտ, իսկ հիմա 12-ամյա դպրոց է, բայց ունի 35 աշակերտ»,-«Ժողովուրդ»-ին ներկայացրեց դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանը: Իսկ գյուղացիներից մեկը՝ Անուշը, հուզված ձայնով նկատեց, որ Բարեկամավանը դատարկվում է սարսափելի արագ տեմպերով, ինչին զուգահեռ հարեւան ադրբեջանական համայնքներից մշտապես երաժշտության՝ զուռնայի ձայն է լսվում. «Միայն տեսնեիք, թե Եղեռնի օրն ինչ երաժշտություն էր, ինչ ուրախություն, սիրտս պայթում էր, իսկ մեզ մոտ մենակ թաղումներ են»: Իսկ մյուս բնակիչը՝ Արմենը, հուսահատված նշեց, որ ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա չի այցելում գյուղ. «Նույնիսկ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն է ուշ-ուշ գալիս»:




Լրահոս