Ռուսաստանը շարունակում է սպասել Թուրքիայի ներողություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանն ակնկալում է, որ պաշտոնական Թուրքիան ներողություն կխնդրի Սու-24-ի կործանման համար և կպատժի մեղավորներին: Այս մասին հայտարարել է Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս հայտարարել է, թե ինչ պետք է անի Թուրքիան 2 երկրների հարաբերություններում այդ ճգնաժամի հաղթահարման համար: Մենք սպասում ենք թուրքական կողմի պաշտոնական ներողություններին»,-ասել է Կառլովը:

Նրա կարծիքով՝ թուրքական կողմի այն հայտարարությունները, որ Թուրքիան զղջում է տեղի ունեցածի համար, բավարար չեն:

Դեսպանը նշել է նաև, որ ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորություններ չի տեսնում, եթե այդ պայմանները չիրականացվեն:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ նոյեմբերի 24-ին թուրքական կարծանիչը սիրիական Լաթաքիայում խոցեց ռուսական Սու-24 ռմբակոծիչը: Ռուսական կողմը պնդում է, որ ռմբակոծիչը չի խախտել Թուրքիայի օդային տարածքը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան   




Լրահոս