Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու շահերը դատարանում պաշտպանելու է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանությունները միտված են այնպես «դասավորել», որ Ս. Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, հունիսի 1-ին իրենց առանձնատան մոտ տեղի ունեցած կրակոցների ժամանակ իբր ստիպված է եղել կրակել: Դա է պատճառը, որ որպես պրոֆեսիոնալ պաշտպանի՝ հենց Ռուբեն Սահակյանի վրա են դրված այդ պարտականությունները: Սակայն Ռ. Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ո՛չ հերքեց եւ ո՛չ էլ հաստատեց մեր տեղեկությունը. «Երբ որ կլինի, կիմանաք, այս պահին չկա, սա ինձ վերաբերվող հարց է: No comment, ես չեմ ցանկանում խոսել, իրավունք չունե՞մ չխոսել»:
ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ