
Գերմանիայում 2 ուղևորատար գնացքներ են բախվել. փոխանցում է Associated Press-ը: Ավելի քան 100 մարդ է տուժել: Վթարը տեղի է ունեցել Բավարիայում:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ կան նաև զոհեր: Այս մասին հայտարարել է քաղաքի ոստիկանության ներկայացուցիչը:
Վթարի պատճառները դեռևս հայտնի չեն:
Դեպքի վայր են ժամանել շտապօգնության մեքենաներ, ինչպես նաև ուղղաթիռներ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան