ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի վերջին նիստում անդրադարձ եղավ նաեւ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերված չարաշահումներին: ՎՊ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել էր, որ 13 կետով խախտումներ են եղել, այդ թվում՝ իրականացվել է անորակ աշխատանք, արդյունքում՝ այդ ծրագրի տնօրեն Արա Հովսեփյանն ազատվել է աշխատանքից: Ուշագրավն այստեղ այն է, որ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի խորհրդի նախագահը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է: Ու, փաստորեն, այստեղ եւս լրջագույն չարաշահումներ ու խախտումներ են հայտնաբերվել: Հիշեցնենք, որ Տ. Սարգսյանի անունը վերջին շրջանում պարբերաբար հայտնվում է չարաշահումների ու կոռուպցիոն սկանդալների կիզակետում: Միայն թե Տ. Սարգսյանը բարեհաջող կերպով շարունակում է պաշտոնավարել ու պաշտոնավարել:
«ԱՏԿԱՏԱԳԵՏԸ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ