
ArmLur.am-ը Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկանում է, որ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Արտավազդ Հարությունյանին:
Հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, քննարկվել են երկու հայկական հանրապետությունների համանուն գերատեսչությունների միջեւ փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր: