«Դա երկրի նախագահի որոշելիք խնդիրն է (Սյունիքի մարզպետ դառնալու մասին), իմ ցանկությունից չի բխում: Ես չեմ ուզում հուսախաբվել ցանկություններով, տրվել սուտ ու սին կրքերի եւ կուռքերի»:
Հետաքրքիր է, որ առաջին անգամը չէ, երբ Սուրիկ Խաչատրյանի հերթական «հերոսության» առիթով լուրեր են շրջանառվում նրա հնարավոր պաշտոնանկության մասին, ու միանգամից ասպարեզ է գալիս ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանի անունը: Տպավորություն է ստեղծվում, որ Վ. Ավետիսյանն իրոք մեծ ցանկություն ունի Սյունիքի մարզպետ դառնալ, եւ ինքն է նման լուրերը շրջանառության մեջ դնում, որպեսզի գրավի համապատասխան մարմինների ուշադրությունը, հատկապես որ վերջին այս հարցազրույցում էլ Ավետիսյանը հաճախակի արտասանում է «ցանկություն» բառը: