ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Ազգային Ժողովում

Հետաքրքիր է, թե ինչն է շարժառիթ հանդիսացել Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի դեմքը փակելու համար: Կարելի է ենթադրել, որ Վարդան Այվազյանն այնպիսի պատմություն է պատմել Նիկոյանին, որ նա ամոթից երեսը փակել է:

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե սոցիալական փաթեթի գումարի փոխանցումը երբ է կատարվում, քանի՞ օրվա ընթացքում է այն փոխանցվում:

Սիրանույշ Ազիզյան (37 տարեկան, օպերատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ սոցփաթեթի առաջին գումարի փոխանցումը կատարվում է աշխատողի սոցփաթեթի հաշվին դիմումը ներկայացվելու ամսվան հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրերի ընթացքում: Սոցիալական փաթեթի գումարների հերթական փոխանցումներն իրականացվում են մինչեւ հաջորդ ամսվա 5-րդ աշխատանքային օրը: Դեկտեմբերի սոցիալական փաթեթի գումարը փոխանցվում է մինչեւ ընթացիկ բյուջետային տարվա դեկտեմբերի 20-ը: Տվյալ տարվա 1-ին եռամսյակի ընթացքում սոցփաթեթի առաջին գումարի փոխանցման համար դիմում ներկայացվելու դեպքում տվյալ եռամսյակի հասանելիք ամիսների սոցփաթեթի գումարները եւս փոխանցվում են աշխատողի սոցփաթեթի հաշվին: Սոցփաթեթի շահառուից անկախ հանգամանքների հետեւանքով առաջացած դեպքերում (այդպիսիք են համարվում պետական մարմնի հաստիքացուցակով նախատեսված այնպիսի հաստիք զբաղեցնելը, որում պետական ծառայությունն իրականացվում է ՀՀ տարածքից դուրս, ինչպես նաեւ առանց պաշտոնից ազատվելու օտարերկրյա պետություն ծառայության գործուղվելը կամ խաղաղապահ առաքելություններին մասնակցելը, ՀՀ կամ ԼՂՀ տարածքների սահմանամերձ վայրերում տարերային բնույթի երեւույթների հետեւանքով առաջացած ճանապարհային անանցանելիության դեպքերում պետական ծառայությունն իրականացնելը) այդ հանգամանքների հետեւանքները դադարելուց անմիջապես հետո մեկ ամսվա ընթացքում սույն հավելվածի 5-րդ եւ 6-րդ կետերով սահմանված պահանջները բավարարելու դեպքում սոցիալական փաթեթի շահառուի՝ տվյալ բյուջետային տարվա հասանելիք, սակայն նշված հանգամանքների հետեւանքով չփոխանցված սոցիալական փաթեթի գումարները եւս փոխանցվում են աշխատողի սոցիալական փաթեթի հաշվին:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ սոցիալական փաթեթի առաջին գումարի փոխանցումը կատարվում է աշխատողի սոցփաթեթի հաշվին դիմումը ներկայացվելու ամսվան հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրերի ընթացքում:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ե՞րբ է իրականացվում հաշմանդամի վերափորձաքննությունը: Այսինքն՝ հաշմանդամը ե՞րբ կարող է նորից դիմել վերափորձաքննություն անցնելու համար:

Հրանուշ Կարապետյան (69 տարեկան, 3-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Կարապետյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ հաշմանդամի վերափորձաքննությունը կատարվում է հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, նրա առողջական վիճակը վատթարանալու, նրա՝ բժշկասոցիալական փորձաքննության որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու դեպքերում, ինչպես նաեւ նրա (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի համաձայն կամ դատարանի որոշմամբ:

«Էխո» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ վիճակագրական տվյալների համաձայն՝ 2015 թվականին ընդհանուր փորձաքննվածների թիվը կազմել է 72.941: Առաջին անգամ փորձաքննվել է 17.595 անձ, վերափորձաքննվել է 55.585 անձ, իսկ հաշմանդամություն է սահմանվել 69.650 անձի:




Լրահոս