Դեմագոգիայով պետք չէ զբաղվել, Արամի 30-ի շենքը սարայ է․ Լևոն Իգիթյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Աբովյան եւ Արամի փողոցների խաչմերուկում գտնվող Արամի 30 շենքը քանդելն արժանացավ շատերի քննադատությանը։

Հիշեցնենք, որ այդ շենքը քանդվել էր հունվարի 16-18-ը՝ գիշերային ժամերին։ Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, թե շենքը քանդվել է Արամի և Աբովյան  փողոցների քննարկվող  հատվածների մայթերն ընդլայնելու նպատակով։

Այսօր լրագրողների հետ զրույցում Երևանի ավագանու անդամ, ճարտարապետ Լևոն Իգիթյանը հայտարարեց, թե դա սարայ է։ «Արամի 30-ը սարայ է, իմ խորը համոզմունքն է։ Աֆրիկյանների տան խնդիրն առաջացել է այն ժամանակվա գլխավոր ճարտարապաետի սխալի պատճառով: Փողոցը նեղացավ, բայց սարայ չէր», – ընդգծեց նա։

Անդրադառնալով «Զվարթնոց»-ի հին շենքը քանդելու որոշմանը` Իգիթյանը հայտարարեց․ «Ես նրա քանդմանը դեմ եմ եղել։ Դեմագոգիայով պետք չէ զբաղվել»։

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում.

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս