
Փետրվարի 8-ին, ժամը 16.40-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ձախ ձեռքի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 57-ամյա կին և հայտնել, որ վնասվածքը ստացել է Երևանի Աբովյան փողոցում թիվ 23 երթուղու ավտոբուսից ընթացքի ժամանակ իջնելիս վայր ընկնելու հետևանքով:
Կատարվում է քննություն: Այս մասին Armlur.am-ը տեղեկանում է Ոստիկանության պաշտոնական կայքէջից: