Ինչո՞ւ է «դատարկվել» Զվարթնոց օդանավակայանը (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ArmLur.am-ի թղթակիցն արձանագրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում գրեթե ո’չ մեկնող կա, ո’չ ժամանող:

12695485_1122997314406985_1711376906_o

Ակնհայտ է, որ մեր երկրում գրեթե մարդ չեն դիմավորում և ոչ էլ ճանապարհում, այսինքն երկրում շարժը բացակայում է:

Մեր ուշադրությունից չվրիպեցին նաև մեկնումների և ժամանումների չվացուցակները:

Այսպես.

Ժամը 06:00-ից 16:00-ի սահմաններում Երևանից մեկնող 12 չվերթներից 5-ը դեպի Մոսկվա էին մեկնելու, 2-ը՝ Կրասնոդար, 1-ը՝ Վարշավա, 1-ը` Կիև, և միայն 1-ը՝ Շարժա:

12669925_1122997334406983_1462685562_o

Հայաստան ժամանում են հիմնականում Մոսկվայից, Ռոստովից և Կրասնոդարից:

12675127_1122997331073650_1995228690_o

Ի դեպ, 2016 թվականի հունվարին «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից մեկնողների թիվը 5813-ով ավելին է եղել, քան` ժամանողներինը: Միայն պաշտոնական տվյալներով՝ 2015 թվականին 47.676 մարդ մեկնել և չի վերադարձել Հայաստանի Հանրապետություն:




Լրահոս