ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Կիրբին ստիպված է եղել բառեր փնտրել, որպեսզի պատասխանի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարցին, գրում է ntv.ru-ն:
Օրերս Էրդողանը առաջարկել է Միացյալ Նահանգներին ընտրություն կատարել քրդերի և Անկարայի միջև:
Ջոն Կիրբիին չի հաջողվել հստակ պատասխանել: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը համագործակցում է երկու կողմերի հետ: Ըստ նրա՝ Վաշինգտոնում քրդերին ահաբեկիչներ չեն համարում: Պատասխանելով RT-ի թղթակցի այն հարցին, թե որ կողմն է առավել արդյունավետ պայքարում ԻՊ-ի դեմ, նա ասել է, որ կողմերից յուրաքանչյուրը յուրովի է պայքարում:
Ինչ վերաբերում է սիրիացի քրդերի համար Ամերիկայի կողմից զենքի մատակարարման մասին տեղեկությանը, որը հայտնվել է ահաբեկիչների ձեռքին և ուղղվել Թուրքիայի դեմ, ապա, Կիրբիի խոսքով, Սպիտակ տանը տեղյակ են, և իրավիճակը վերահսկվում է:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան