
“Հրապարակը” գրում է, որ շաբաթ օրը տեղի է ունեցել ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի որդու հարսանիքը, որին մասնակցել է ներկա եւ նախկին էլիտան, ինչը շատ քիչ է պատահում վերջին շրջանում, երբ մի սեղանի շուրջ, կողք-կողքի նստեն Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը` տիկնանցով հանդերձ, Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, Արկադի Ղուկասյանի եւ սփյուռքահայ գործարար, բարերար Ալբերտ Բոյաջյանի հարեւանությամբ:
Սերժ Սարգսյանը, ինչպես միշտ, պարել է յուր ավանդական պարը, Ալբերտ Բոյաջյանը փորձել է այդ ընթացքում Ռոբերտ Քոչարյանին եւս պարի հրավիրել, վերջինս հրաժարվել է եւ հարսանիքի ընթացքում հիմնականում զրուցել է Արկադի Ղուկասյանի հետ: Ներկա է եղել նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որն առաջին երկու` նորապսակների եւ “նախագահ ջան”-ի` Սերժ Սարգսյանի կենացներից հետո դուրս է եկել, չսպասելով Ռոբերտ Քոչարյանի կենացին:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում