Որքան են կազմում բնակարանների գները Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականի դեկտեմբերին ՀՀ-ում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 18581 գործարք: 2015 թվականի նոյեմբեր ամսվա համեմատ այդ քանակն աճել է 16.5 %-ով, իսկ 2014 թվականի դեկտեմբերի համեմատ՝ նվազել 3.9 %-ով: Այս մասին Armlur.am-ը տեղեկանում է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից:

2015 թվականի դեկտեմբերին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 5132 օտարման գործարքի 72.1 %-ը կազմել է առուվաճառքը, 26.7 %-ը` նվիրատվությունը և 2 1.2 %-ը` փոխանակությունը: Անշարժ գույքի օտարման գործարքի քանակի 34.9 %-ն արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ օտարված անշարժ գույքի 36.0 %-ը հանդիսանում են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները:

2015 թվականի դեկտեմբերին, 2015 թվականի նոյեմբերի համեմատ, անշարժ գույքի օտարման գործարքներն աճել է 9.9 %-ով, իսկ 2014 թվականի դեկտեմբերի համեմատ՝ նվազել 3.1 %-ով: 2015 թվականի դեկտեմբերին Երևան քաղաքում անշարժ գույքի առուվաճառքի գործարքների 58.6 %-ն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ:

Երևան քաղաքում 2015 թվականի դեկտեմբերին, 2015 թվականի նոյեմբերի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 15.2 %-ով, իսկ 2014 թվականի դեկտեմբերի համեմատ՝ 17.4 %-ով:

yerevan.

Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2015 թվականի դեկտեմբերին Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1 քառակուսի մետր մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները 2015 թվականի նոյեմբերի համեմատ մնացել են անփոփոխ: 2015 թվականի դեկտեմբերին մարզերում վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 384 բնակարան, որոնց քանակը 2015 թվականի նոյեմբերի համեմատ աճել է 19.3 %-ով, իսկ 2014 թվականի դեկտեմբերի համեմատ՝ նվազել 13.1 %-ով:

marz

 

marz1

marz 3

Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2015 թվականի դեկտեմբերին հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երևանը, 4 բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1 քառակուսի մետր մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները 2015 թվականի նոյեմբերի համեմատ աճել են 0.1%-ով:

2015 թվականի դեկտեմբերին հանրապետությունում արձանագրվել է անհատական բնակելի տան 528 առուվաճառքի գործարք, այդ թվում` Երևան քաղաքում՝ 203 գործարք, մարզերում՝ 325 գործարք: 2015 թվականի դեկտեմբերին, 2015 թվականի նոյեմբերի համեմատ, անհատական բնակելի տների առուվաճառքների գործարքների քանակն աճել է 46.7 %-ով, ընդ որում, Երևանում՝ 99.0 %-ով, իսկ մարզերում` 26.0 %-ով: 2015 թվականի դեկտեմբերին 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է:

varch

 




Լրահոս