Երևանի ավագանու անդամ Աշոտ Պապայանը` Տուրբո մականունով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատասենյակի մոտ, ժամեր շարունակ նրան էչ սպասում :
ArmLur.am-ի թղթակիցը նկատել է, թե ինչպես է Տուրբոն վազելով մտնում քաղաքապետարանի շենք, հանգրվանում խորհրդակցության սրահի մոտ և անհանգիստ շարժումներով բավականին երկար ժամանակ սպասում մինչև Տարոն Մարգարյանն ավարտի խորհրդակցությունը:
Ըստ ամենայնի, նա անձնական խնդիր ուներ, որովհետեւ դժվար է պատկերացնել, թե ինչ աշխատանքային հարց պետք է մտահոգեր Տուրբոյին, որպեսզի այդքան երկար ժամանակ սպասեր Երևանի քաղաքապետին:
Հիշեցնենք, որ «Իլուր» լրատվականի լրագրող Հակոբ Կարապետյանի նկատմամբ հենց նույն Տուրբոն էր բռնություն էր կիրառել 2013 թվականի ապրիլի 23-ին` Երեւանի ավագանու ընտրություններից առաջ, Տարոն Մարգարյանի քարոզարշավի ժամանակ: Սակայն հետո զղջաց ու ներողություն խնդրեց:
Հավելենք, որ ավագանու անդամ Աշոտ Պապայանն այս հոդվածից հետո մեր խմբագրություն է զանգահարել և որոշ պարզաբանումներ կատարել վերը շարադրվածի հետ կապված: Այսպես, ավագանու անդամը վստահեցնում է, որ ինքն այդ օրն ամենևին էլ վազելով չի մտել քաղաքապետարան և ոչ էլ ժամերով սպասել է քաղաքապետին: Նրա խոսքով, ինքն ընդամենը մի քանի րոպե է սպասել Տարոն Մարգարյանին, քանի որ նրա հետ գործնական հարց ուներ քննարկելու: