
Երևանի ավագանին փետրվարի 9-ին գումարված նիստում, հաշվի առնելով հանգամանքը, որ գեղանկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Լուսիկ Ագուլեցին իր սեփական տունը վերածել է թանգարանի և մինչ օրս նրա ընտանիքը բնակվում է նույն այդ տարածքում, միաձայն կողմ քվեարկությամբ որոշել է Ագուլեցու ընտանիքի կողմից իրենց սեփականության իրավունքով պատկանող գույքը որպես թանգարան օգտագործելու ժամանակահատվածում բնակվելու համար վերջինիս անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել բնակարան: