Հայաստանի պաշտպանության նախարարությունը համագործակցում է Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի ղեկավարության հետ: Աշխատանքներ են տարվում ոչ միայն օպերատիվ մարտական պատրաստության պլանավորման իրականացման, այլ նաև տեղի բնակչության հետ կապի ապահովման ուղղությամբ: Այս մասին ԵՊՀ-ում դասախոսների և ուսանողների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ընդգծեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառանալով Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայողների կողմից իրականացվող խախտումներին:
«Դուք տեսնում եք, որ մենք համատեղ կայազորային բավականին մեծ միջոցառումներ ենք իրականացնում տարբեր տոնակատարությունների շրջանակներում և այդ միջոցառումներն են նաև, որ համապատասխան փոխըմբռնման մթնոլորտ են ստեղծում»,-«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ ընդգծեց Օհանյանը:
Նա հավելեց՝ եթե լինում են խախտումներ, դրանք պետք է ստանան իրենց պատասխանը: «Համենայնդեպս, հրամանատարական կազմում տեղի
ունեցած փոփոխությունները կատարվել են նաև նրա համար, որ դեռևս գոյություն ունեցող թերությունները վերացվեն»,-եզրափակեց նախարարը: