Փետրվարի 6-ից անհետ կորած է համարվում 19-ամյա շարքային զինծառայող Ազիզ Բաքոյանը: ArmLur.am-ին զինծառայողի մերձավոր շրջապատից հայտնեցին, որ նա ծառայում է արդեն 1 տարի 2 ամիս: Ծնողների հետ վերջին անգամ հեռախոսազրույց է ունեցել դեպքից 3 օր առաջ: Երբ հարազատները փորձել են նրա հետ կրկին կապ հաստատել, տեղեկացել են, որ արդեն Ազիզ Բաքոյանը որոնվում է: Մեր զրուցակիցները վստահեցրին, որ զինծառայողը բողքներ չի ունեցել ծառայությունից, երբևէ չի դժգոհել կամ գանգատվել. «Երբեք չի ասել, որ չէր ուզի ծառայել կամ ինչ-որ խնդիրներ ունենար զորամասում: Միշտ գոհունակությամբ է խոսել ծառայությունից: Բարեկամներից ոչ ոք պատկերացում չունի՝ որտեղ կարող է լինել: Ռազմականից ասում են՝ դուք եք պահել, բայց ո՞նց կարող են հարազատները նրան թաքցնել»,- ասաց Ազիզ Բաքոյանի մտերիմներից մեկը, ով չցանկացավ՝ իրա անունը հրապարակվի:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ եթե զինվորը 3 ժամից ավելի բացակայում է զորամասից, ապա հայտնվում է ռազմական ոստիկանությունում:
Մանրամասները` քիչ ուշ