Դավութօղլուն հայտարարել է Հալեպը պաշտպանելու և պատմական պարտքը վերադարձնելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է պաշտպանել սիրիական հերոսական Հալեպ քաղաքը և վերադարձնել պատմական պարտքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք կվերադարձնենք մեր պատմական պարտքը: Հալեպից մեր եղբայրները ժամանակին պաշտպանում էին մեր քաղաքները՝ Շանլըուրֆան, Գազիանտեպը, Կահրամանմարաշը, այժմ մենք ենք պաշտպանում հերոսական Հալեպը»,-հայտարարել է Դավութօղլուն:

Թուրքիայի վարչապետը կրկին մեղադրել է ռուսական ավիացիային խաղաղ բնակչությանը ռմբակոծելու մեջ: Նրա խոսքով՝ Թուրքիա կարող է ժամանել 70 հազար փախստական:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս