Արաբական Միացյալ Էմիրություններում 2 նոր՝ երջանկության և կրոնական հանդուրժողականության նախարարություններ կհայտնվեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այս մասին հայտարարել է ԱՄԷ վարչապետ Մուհամեդ Ալ Մաքթումը:
Վարչապետը պարզաբանել է, որ երջանկության նախարարի հիմնական խնդիրը «պետության բոլոր պլանների, ծրագրերի համախմբումը» կլինի, որպեսզի հանրությունն էլ ավելի երջանիկ լինի:
Իսկ կրոնական հանդուրժողականության նախարարը «հանդուրժողականություն կարմատավորի՝ որպես Էմիրատների հասարակության գլխավոր արժեք»: