Արա Աբրահամյանի «Ազգային միասնություն» շարժումը մարզերում գրասենյակներ կբացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 9-ին կայացել է «Ազգային միասնություն» շարժման համակարգող խմբի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված էր Շարժման մարզային գրասենյակների ստեղծման, դրանց գործունեությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև՝ այս տարվա հունիսին Երևանում անցկացվելիք Եվրասիական տարածաշրջանային տնտեսական (ԵՏՏ) ֆորումի հետ կապված խնդիրներ:

Համակարգող խումբը որոշում է կայացրել Շարժման գործունեությունն առավել ընդլայնելու և մարզերի բնակչությանը ավելի նպատակային ու ակտիվ ներգրավելու նպատակով Հայաստանի մարզերում հիմնել մարզային գրասենյակներ: Գրասենյակներն ապահովված կլինեն անհրաժեշտ գույքով ու սարքավորումներով և կգործեն մշտական հիմունքներով: Համակարգող խումբը հաստատեց նաև մարզային գրասենյակների գործունեության Կանոնակարգը:

Քննարկվել են ս.թ. հունիսի 22-25-ը Երևանում անցկացվելիք Եվրասիական տարածաշրջանային տնտեսական (ԵՏՏ) ֆորումի անցկացման հետ կապված խնդիրներ: Բիզնես համաժողովին նախատեսվում է հրավիրել ավելի քան 100 գործարար աշխարհի շուրջ մեկ տասնյակ երկրներից, մի շարք պետությունների խոշոր կորպորացիաների ներկայացուցիչներ, որոնց քննարկմանը կներկայացվեն տնտեսական և ներդրումային ծրագրերը:

Ֆորումը նախատեսվում է անցկացնել ՀՀ կառավարության, համապատասխան ճյուղային նախարարությունների ակտիվ աջակցությամբ և ներգրավվածությամբ:

«Ազգային միասնություն» շարժման մամուլի ծառայություն




Լրահոս