
Հունիսի 10-ին` ժամը 11.57-ին, տեղեկություն է ստացվել, որ ս.թ հունիսի 9-ին Շիրակի մարզի Ազատան, Վահրամաբերդ, Մարմաշեն, Լուսակերտ, Սարատակ, Բենյամին, Այգաբաց, Արևիկ, Ցողամարգ, Արեգնադեմ, Թորոս, Գոգահովիտ, Ողջի, Մայիսյան, Կապս, Գուսանագյուղ, Հովտաշեն և Սառնաղբյուր գյուղերում կարկուտ է տեղացել: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Տեղացած կարկուտի հետևանքով նշված գյուղերում վնասվել են պտղատու այգիներ և ցանքատարածքներ: Վնասի չափերը ճշտելու նպատակով մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով: Վերոհիշյալ գյուղերը “ՄԵՎԱՆԾ” ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում: