Տոմատի արտադրության ծավալները զգալի նվազել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում 2015 թվականին տոմատի պահածոյի արտադրությունը, 2014-ի համեմատ, նվազել է 58.3 տոկոսով: Հայտնի է, որ Հայաստանում տոմատն արտադրվում է հիմնականում տեղական շուկայի համար: Հետեւաբար նման ծավալի անկումը չէր կարող պայմանավորված լինել միայն սպառողի գնողունակության անկմամբ եւ արտագաղթով:

Կարելի է ենթադրել, որ տոմատի պահանջարկի մի մասը բավարարվել է այդ ապրանքը ներկրելու ճանապարհով: Տոմատի հումք ներկրելու արդյունքում գործարարները վնասներ չեն կրում: Տուժում են միայն այն գյուղացիները, որոնք պոմիդոր են աճեցնում՝ հույսով, որ այն կհանձնեն վերամշակողներին:




Լրահոս