«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տավուշի մարզի դատախազ, արդարադատության 3-րդ դասի խորհրդական Տիգրան Սարգսյանն օրերս իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Նրա փոխարեն մարզի դատախազ է նշանակվել Արմեն Մարուխյանը: Վերջինիս մարզի դատախազության աշխատակիցներին ներկայացնելու համար Իջեւան էր ժամանել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:
Մինչ այդ՝ հունվարի 12-ին, Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել, որով Տիգրան Սարգսյանի դստերը՝ Լիլիթ Սարգսյանին նշանակել էր Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները: Նշենք, որ Լ. Սարգսյանը Տավուշի մարզում քաղաքացիական գործերով դատեր էր վարում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: