ՀՀԿ-ն որոշեց Գեղարքունիքը պահել իրեն. Հրանտ Մարգարյանն ու Սերժ Սարգսյանը միայնակ են բոլոր հարցերը քննարկել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կոալիցիոն բանակցությունները կհանգուցալուծվեն այս շաբաթվա վերջին, հավանաբար՝ ուրբաթ օրը։ ՀՀԿ խորհրդի նիստից հետո պաշտոնապես կհայտարարվի համագործակցության մասին։ Թեպետ մոտ 2 ամիս Հրանտ Մարգարյանն ու Սերժ Սարգսյանը գրեթե միայնակ են բոլոր հարցերը քննարկել, բայց հայտարարություններով ցույց կտան, թե կուսակցականների հետ քննարկման արդյունքում է որոշում կայացվել։ Ի դեպ, երեկվա դրությամբ 3 նախարարական պորտֆելի և 2 մարզպետի պաշտոնի մասին էր խոսվում, էկոնոմիկայի և տարածքային կառավարման նախարարություններից բացի, կարծես, որոշում է կայացվել նաև կրթության և գիտության նախարարության հարցում, ՀՅԴ-ին կհասնեն նաև Շիրակի և Արագածոտնի մարզերը։ ՀՀԿ-ն որոշեց Գեղարքունիքը պահել իրեն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս