
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն Մարտունու կողմից:
Ապարանում, Արագածում, Ալավերդիում և Դիլիջանում տեղում է թույլ ձյուն:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն