Չինաստան և մի շարք եվրոպական երկրներ SWIFT-ով ամենամատչելի փոխանցումներն առաջարկում է Յունիբանկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դրամական փոխանցումների SWIFT միջազգային համակարգով Հայաստանում աշխատում են գրեթե բոլոր բանկերը: Ապահովության և հարմարավետության շնորհիվ SWIFT-ն այսօր ամենապահանջված համակարգերից մեկն է: Համակարգով կարելի է ցանկացած մեծության գումար փոխանցել Հայաստանից արտերկիր կամ հակառակ ուղղությամբ, ինչպես նաև` վճարել ապրանքների և ծառայությունների դիմաց:

SWIFT փոխանցումների համար առաջարկված սակագների բազմազանությունը ուսումնասիրելիս, փորձեցինք առանձնացնել դրամական փոխանցումներ կատարելու ամենապահանջված ուղղությունները և մատչելի սակագները: Պարզվեց, որ եվրոպական երկրների շարքում հաճախորդների կողմից բավականին պահանջված են դեպի Ավստրիա, Ֆրանսիա, Ֆինլանդիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա և Շվեյցարիա կատարվող եվրոյով դրամական փոխանցումները:

Այդ ուղղությունների համար ամենամատչելի սակագներն առաջարկում է Յունիբանկը` սկսած 5 000 ՀՀ դրամից: Ոչ պակաս մասսայականություն վայելող ուղղություն է նաև Չինաստանը, ընդ որում, դրամական փոխանցումները կատարվում են ինչպես դոլարով, այնպես էլ` եվրոյով: Յունիբանկն առաջարկում է դեպի Չինաստան փոխանցումներ սկսած 7 000 դրամից: Բոլոր փոխանցումների սակագներն արդեն իսկ ներառում են միջնորդ բանկերի ծախսերը:

Ինչպես մեզ հայտնեցին Յունիբանկում, SWIFT համակարգով արդյունավետ աշխատելու և հաճախորդներին լայն հնարավորություններ տրամադրելու համար Յունիբանկը համագործակցում է աշխարհի առաջատար բանկերի, այդ թվում` գերմանական Deutsche Bank-ի, Commerzbank-ի և ավստրիական Raiffeisen Bank-ի հետ: «Թղթակից բանկերի լայն ցանցի շնորհիվ մենք կարող ենք իրականացնել ցանկացած միջազգային գործարք և դրամական փոխանցում ապահովել աշխարհի ցանկացած կետ», – նշեցին բանկում:

2015-ին Raiffeisen Bank International-ը SWIFT փոխանցումների բարձր որակ ապահովելու համար Յունիբանկին հանձնել էր «Որակի գերազանցություն» (RBI STP Quality Awards) մրցանակը:

Անի Ստեփանյան




Լրահոս