Լեգենդար բռնցքամարտիկ Ռոյ Ջոնս կրտսերը, ով ռուսական քաղաքացիություն էր ստացել, ավարտել է սպորտային կարիերան. տեղեկացնում է «Р-Спорт»-ը:
Կայքի տեղեկություններով` մարզիկը ցանկանում է կենտրոնանալ իր երաժշտական գործունեության վրա: Իսկ ստեղծագործել նախկին բռնցքամարտիկը կշարունակի հենց Ռուսաստանում:
Բացի այդ, ինչպես հայտնել է Ջոնսի մարզական տնօրենը, նրանք պլանավորում են Ռոյ Ջոնսի գավաթ անվամբ մրցաշար կազմակերպել պրոֆեսիոնալ բռնցքամարտում: Մրցաշարի հաղթողներին էլ կշնորհվի մարզիկի անվան հատուկ մրցանակ: