Զորամասն ինքնակամ լքած զինծառայողը հայտնաբերվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես երեկ արդեն տեղեկացրել էր ArmLur.am-ը, փետրվարի 6-ից անհետ կորած էր համարվում 19-ամյա շարքային զինծառայող Ազիզ Բաքոյանը:

Այսօր ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը սոցցանցի իր էջում հայտարարություն է տարածել, որ զինծառայողը գտնվել է:

«Զորամասի հրամանատարության և ՀՀ ՊՆ ՌՈ կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-որոնողափնտրողական աշխատանքների արդյունքում զորամասը ինքնակամ լքած, 1996թ. ծնված զինծառայող Ազիզ Քյարամի Բաքոյանը հայտանբերվել է զորամասից դուրս` իր բնակավայրի մերձակայքում», – գրել է ՊՆ խոսնակը:




Լրահոս