Այսօր ՀՀԿ-ն Գործադիր մարմնի նիստ է հրավիրել. ովքեր հրաժեշտ կտան պաշտոններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ն փետրվարի 10-ին գործադիր մարմնի նիստ է հրավիրել: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:

Նա հավելեց, որ այսօր, ի տարբերություն մյուս օրերի, նիստը կմեկնարկի ժամը 18:00-ին: Հավելենք, որ այսօր տեղի կունենա միայն ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ, խորհրդի նիստ նախատեսված չէ:

«Ժողովուրդ»-ն այսօր գրել էր, որ «ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի պաշտոնանկության և այդ պորտֆելը դաշնակցությանը տալու լուրերը  հաստատված են:  Նա հրաժարական կտա: Նման լուրերն այսօր «Ազատության» հետ զրույցում չի հերքել նաև հենց նախարարը. «Ես չեմ բացառում, որ հայկական մամուլը մոտ է այն պատմական պահին, և, վերջապես, ինձ հետ կապված աշխատանքային կանխատեսումների մի մասը կարող է իրականություն դառնալ»։

Բացի այս պորտֆելից ՀՅԴ-ին կտրվեն երկու այլ նախարարական պորտֆել և 2 մարզպետի պաշտոն: Նախարական պորտֆելներից մեկը կարող է լինել տարածքային կառավարման նախարարությունը, իսկ մյուսի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են: Իսկ մարզերից ՀՀԿ-ին կտրվի Արագածոտնը, իսկ մյուսը կլինի կամ Շիրակը կամ Սյունիքը: Սակայն վերջինիս հետ կապված ՀՀԿ-ն դեռ համառում է:




Լրահոս