
“Չորրորդ Ինքնիշխանություն” թերթի 11.06.2013թ. համարում ,Վիրավորների թիվը երկուսից ավելի էե վերտառությամբ հոդվածում հրապարակվել է ,Civilnetե ինտերնետային հեռուստաընկերության տաղավարում ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի խոսքերը, որում վերջինս՝ անդրադառնալով 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Ս. Խաչատրյանի առանձնատան մոտ կատարված հանցագործությանը, հայտարարել է. ,Տեղի է ունեցել ծանրագույն հանցագործություն: Մեկը սպանվել է, բանակի սպան, հրամանատարը ծանր վիրավորվել են: Էլի վիրավոր կա: Ես վստահ եմ, որ էդ երկուսը չեն վիրավորվել: Իմ տեղեկություններով՝ վիրավորների թիվն ավելի շատ էե:
Գ.Ջհանգիրյանի կողմից ներկայացրած տեղեկատվության աղբյուրը և դրա ճշմարտացիությունը ստուգելու համար ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով քննիչի կողմից ծանուցագիր է ուղարկվել Գ. Ջհանգիրյանին՝ 13.06.2013թ. ժամը 10:00-ին ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժին կանչելու և գործով որպես վկա հարցաքննելու համար:
ՊՆ քննչական ծառայություն