
Հունիսի 11-ին, ժամը 15.33-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի 53-րդ շենքի 75-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 16.05-ին հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգարանի հատակին հայտնաբերել 1938թ. ծնված Ռ. Խաչատրյանի դին: Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները: