ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանը (Շմայսը) երեկ այցելել էր Ազատության հրապարակում նստացույց անող ազատամարտիկներին: Վերջիններս հավաքվել էին պատգամավորի շուրջ ու ինչ-որ հարցեր էին քննարկում: Մովսիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը բազմաթիվ անգամ է այցելել իր մարտական ընկերներին ու հետաքրքրվել նրանց ճակատագրով. «Հա՛, ես ինտերնետով եմ տեսել, որ ստեղ են: Ծնունդ պիտի գնայի, ասեցի՝ մի հատ գնամ, տղերքին տեսնեմ, նոր գնամ: Մենք իրար հետ ենք եղել, իրանք մեր մարտական ընկերներն են»: «Ժողովուրդ»-ի դիտարկմանը, թե ինքն ինչպես է պատրաստվում օգնել իր ընկերներին, ասաց. «Ազգային ժողովի քառօրյա նիստի ժամանակ ընդունելություն կկազմակերպենք մի հատ… Ե՛վ Աբրահամյան Հովիկի, ե՛ւ Նահապետյան Կորյունի հետ մենք միասին՝ բոլորս, կորոշենք, տեսնենք՝ ինչ կարգավիճակ կարանք ստեղծենք, տղաների բարձրացրած հարցերի որ մասը կարող ենք լուծել»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ