Կորեայի ազգային բանակի Գլխավոր շտաբի պետ Լի Յոն Գիլին մահապատժի են ենթարկել՝ կապված կոռուպցիայի մեջ մեղադրանքների հետ: Այս մասին հայտնում է հարավկորեական Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հյուսիսային Կորեայում աղբյուրներին:
Տեղեկությունների համաձայն՝ գեներալին մահապատժի են ենթարկել Փխենյանում ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինի մասնակցությամբ կուսակցությունների հանդիպումից հետո: Լի Յոն Գիլին մեղադրում են եսասիրական շահերի հետապնդման մեջ:
Գլխավոր շտաբի պետի պաշտոնում զինվորականին նշանակել էին 2013թ.-ին: Նշվում է, որ գեներալը բացակայում էր վերջին միջոցառումներին՝ կապված ԿԺԴՀ հրթիռի գործարկման հետ:
Հիշեցնենք, որ անցած տարի Հյուսիսային Կորեայում մահապատժի ենթարկվեց պաշտպանության նախարարը՝ նիստի ժամանակ քնելու պատճառով:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան