
Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 58 երթուղու միկրոավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից գողացել են դրամապանակը՝ բանկային քարտերով եւ կանխիկ գումարով:
Ոստիկանությունից ArmLur.am-ը տեղեկանում է, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 25-ամյա Արմեն Հ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:
Քննությունը շարունակվում է: