Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նախնական համաձայնության է հասել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ, հայտնում է El Confidencial-ը:
Պայմանագիրը դեռ չի ստորագրվել, և ներկայումս մասնագետի գործակալ Ժորժե Մենդեշը և իրավաբանների խումբը մանրամասն ուսումնասիրում են բոլոր կետերը: Ամեն դեպքում, կողմերն արդեն համաձայնվել են, որ պայմանագրի ժամկետը նախատեսված լինի մինչև 2019 թվականը:
Պորտուգալացին անգլիական ակումբում տարեկան կստանա մոտ 20 մլն եվրո աշխատավարձ: