Կառավարության վաղվա նիստում չեղյալ կհամարվի «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»-ի գույքը օտարելու և այն լուծարելու մասին 2015թ օգոստոսի 13-ի որոշումը: Հարցը գործադիրի դատին կներկայացնի Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Տեղեկանում ենք, որ գնորդը՝ «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն, օտարված պետական սեփականություն հանդիսացող գույքի դիմաց վճարումները սահմանված ժամկետում չի իրականացրել:
Հիշեցնենք, որ համալիրը վաճառվել էր 30 միլիոն ԱՄՆ դոլարով, իսկ ներդրողն էլ խոստացել էր ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որը ներառելու էր հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ և խաղատուն: