Վրաստանում Իրանի դեսպան Աբբաս Թալեբ Ֆարին «Ռեզոնանսի» թերթի հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը պատրաստ է բավականաչափ ծավալի գազ մատակարարել Վրաստանին, փոխանցում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն:
«Առաջին հերթին, պետք է նշեմ, որ գազի թեման Իրանի համար քաղաքական խնդիր չէ, և մենք չենք մրցակցում ոչ մի երկրի հետ: Կարծում եմ, որ Վրաստանը պետք է գործի՝ ելնելով իր ազգային շահերից»,-հայտարարել է Աբբասը:
«Իրանը պատրաստ է համագործակցել Վրաստանի հետ էներգետիկ ոլորտում և բավականաչափ ծավալի գազ մատակարարել: Գազի մատակարարման երթուղու մի քանի տարբերակ է դիտարկվում: Տարբերակներից մեկով՝ Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել իրանական գազ մատակարարել Վրաստանին իր տարածքով: Հայաստանը ևս պատրաստ է դրան, որպեսզի օգտագործի առկա հնարավորությունները»,-հավելել է նա:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան