Մարիա Շարապովան հրաժարվել է մասնակցել Դոխայի մրցաշարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան վնասվածքի պատճառով հրաժարվել է մասնակցել Դոխայի մրցաշարին, հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը: Մարզուհու խոսքով` նա ստացած վնասվածքից դեռևս լիովին չի ապաքինվել: Նա այս մրցաշարում հաղթող էր ճանաչվել 2005 և 2008 թվականներին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Շարապովան ընդգրկվել էր Ռուսաստանի հավաքանի կազմում` Ֆեդերացիայի գավաթի խաղարկության համար, սակայն այդպես էլ խաղի չէր մասնակցել:




Լրահոս