Փետրվարի 10-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման և Քաղաքացիական պաշտպանության կենտրոններում, ինչպես նաև Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներում:
Նախարար Ա. Երիցյանի մեկ այլ հրամանով` ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության տարերային աղետների բաժնի հրահանգիչ Գագիկ Հակոբյանին շնորհվել է փ/ծ մայորի կոչում: