Ֆրանսիայում դպրոցական ավտոբուս է շրջվել. 2 երեխա է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի արևելքում վթարվել է դպրոցական ավտոբուսը, 2 երեխա է զոհվել: Այս մասին հայտնում է BBC-ն:

Նշվում է, որ ավտոբուսը շրջվել է Դու դեպարտամենտում: Վթարի հետևանքով երկու 15-ամյա երեխաներ են զոհվել: Վարորդը և ևս 3 դպրոցական վնասվածքներ են ստացել:

Նշվում է, որ դեպքի մանրամասները հայտնի չեն, հայտնի չէ նաև, թե արդյոք մեկ այլ տրանսպորտային միջոցի է բախվել ավտոբուսը:

Հաղորդվում է նաև, որ գիշերը Ֆրանիսայի արևելքում զգալի քանակությամբ ձյուն է տեղացել, որն էլ վթարի պատճառ է դարձել:




Լրահոս